Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին մայիսին ևս 6 զորամաս կբացի

Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին մայիսին ևս 6 զորամաս կբացի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանություններն արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո իրենց հսկողության տակ անցած Արցախի տարածքներում վերջին երկու ամսում 10 զորամաս են բացել։ Մայիսին նախատեսվում է այդ տարածքներում ևս 6 զորամաս բացել։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջանի մի մասով անցնող Հայաստանի հետ պետական սահմանի պահպանությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել են սահմանային մարտական կետեր։ Վերջին 2 ամսում այդ ուղղություններում բացվել է 10 նոր զորամաս, իսկ մինչև մայիսի վերջ շինարարական և նորոգման աշխատանքները կավարտվեն ևս 6-ում»,-ասել է նա։

Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց ամբողջ բարդությանը։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հտ հանդիպմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---