Իսրայելն և Պաղեստինը շարունակել են հրթիռակոծությունները![]() 12 մայիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 12-ի գիշերն Իսրայելն ու Պաղեստինի խմբավորումները վերսկսել են հրթիռակոծությունները։ Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Սա բռնության ամենամեծ ալիքն է այդ տարածաշրջանում 2014-ից ի վեր, երբ իսրայելյան բանակը ռազմական գործողություն է իրականացրել Գազայի հատվածում, իսկ դրան ի պատասխան հրթիռակոծվել էր Իսրայելի տարածքը։ Իսրայելի հարվածներից մեկի հետևանքով Գազայում բազմահարկ շենք է փլուզվել, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ խմբավորման գրասենյակները։ Դրանից անմիջապես հետո պաղեստինցիները վերսկսել են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, մոտ 130 հրթիռ արձակելով Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռակոծվել են նաև իսրայելյան այլ քաղաքներ, գրում է BBC-ն։ Պաղեստինյան հրթինռների մեծ մասը չեզոքացվում է Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով։ Սակայն 3 զոհ է գրանցվել, առնվազն 95 մարդ է վիրավորվել։ Պաղեստինցիների կողմում, ըստ իրենց աղբյուրների, իսրայելյան հարվածներից 28 մարդ է զոհվել, այդ թվում 10 երեխա, ընդհանուր առմամբ վիրավորվել է 150-ը։ Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։ Photo: Mohammed Saber/EPA, via Shutterstock ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |