Ադրբեջանում նորից զորավարժություններ կմեկնարկեն![]() 12 մայիսի 2021 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի մայիսի 16-ին զորավարժություններ կմեկնարկեն 15,000 անձնակազմի և բոլոր զորատեսակների մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններին կմասնակցի մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 400 միավոր հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, գրում է Interfax.az-ը։ Հիմնական շեշտը դրվելու է հրամանատարության և վերահսկողության, զորքերի մարտական պատրաստության և վերախմբավորման, մարտական համակարգման և զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխազդեցության բարելավման վրա։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։ . ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |