Վրաստանն իսրայելյան ընկերության ՀՕՊ համակարգեր կգնի![]() 14 մայիսի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն իսրայելյան Rafael ընկերության ՀՕՊ արդիականացված համակարգեր կգնի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջաունշեր Բուրչուլաձեն։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք ՀՕՊ համակարգերի գնման և առկա համակարգերի արդիականացման ուղղությամբ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Իսրայելի ռազմարդյունաբերության խոշորագույն ներկայացուցչի հետ։ Մինչև տարեվերջ մենք կստանանք Rafael ընկերության ՀՕՊ համակարգեր»,-ասել է նախարարը, գրում է Apsny.ge-ն։ Բուրչուլաձեն նշել է, որ Վրաստանում արդեն կան ֆրանսիական ռադիոլոկացիոն դիտարկման համակարգեր, «Միստրալ-3» շարժական հրամանատարական կետ հրշեջ մեքենաներով։ Rafael Advanced Defense Systems Ltd-ն, կրճատ՝ Rafael իսրայելյան ռազմարդյունաբերության ընկերություն է, որը հիմնականում զինսարքավորումներ է արտադրում հակաօդային պաշտպանության համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |