Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Սյունիքում![]() 17 մայիսի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը՝ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը հղումով։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Բելառուսում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, կարծիքներ փոխանակել օրակարագի ակտուալ հարցերի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ։ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այն կայանալու է մայիսի 19-ին՝ Դուշանբեում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |