ՀՀ-ում կորոնավիրուսի 212 նոր դեպք կա և 17 մահ![]() 18 մայիսի 2021 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,139-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6507։ Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4346 դեպք կա, այլ պատճառով՝ 1064։ Ապաքինվել է ևս 323 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 209,222 է։ Այսպիսով` մայիսի 17-ին կատարվել է 3771 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,042,821 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |