Ադրբեջանցիները քանդել են Շուշիի հայկական գերեզմանոցը, այդ թվում՝ մելիքների շիրիմները![]() 18 մայիսի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները մասնակիորեն ավերել են Շուշիի հայկական գերեզմանոցը՝ հարթակ բացելով շենքերի կառուցման համար։ Այդ մասին հայտնել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը՝ արբանյակային լուսանկարներ հրապարակելով, որտեղ երևում է, որ դեպի քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմում տարածքի մի մասը հարթեցվել է շենքերի համալիր կառուցելու համար։ 2020-ի սեպտեմբերի 14-ի լուսանկարում, մինչ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների մեկնարկը, երևում է, որ գերեզմանոցի այդ մասը կանգուն է, իսկ արդեն 2021թ․ փետրվարի 14-ի և ապրիլի 10-ի լուսանկարներում արդեն տեսանելի են շինարարության հետքերը։ Նշվում է, որ մեծ գերեզմանոցում, որը տարածվում էր ճանապարհի երկու կողմում, եղել է 1834-1920թթ․ 96 շիրմաքար և 12-13թթ․ երկու խաչքար, այդ թվում հայտնի մելիքների գերեզմաններ։ Թեև շինարարությունը ծավալվում է ծառախիտ շրջանում, այնուամենայնիվ, 2021թ․ փետրվարի լուսանկարներում երևում են բազմաթիվ գերեզմանաքարեր, իսկ երևանյան Monument Watch ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերում մանրամասն նկարագրված են կոնկրետ տեղանքները։ Ըստ կազմակերպության՝ առկա տվյալներով հնարավոր չէ որոշել ոչ վնասված շիրիմների քանակը, ոչ վնասված հատվածները։ Caucasus Heritage Watch-ն իր հրապարակման մեջ դիմել է Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև կոչ արել ՅՈւՆԵՍԿՕ-ին գնահատել վնասի աստիճանն ու պահպանել այդ պատմական վայրը։ Ավելի վաղ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայկական գերեզմանոցի գերեզմանաքարերը Հադրութից դեպի Շուշի ճանապարհի շինարարության համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |