ԱՄՆ-ն ու Լեհաստանն իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել ՀՀ և ԼՂ և զգույշ լինել Ադրբեջանին սահմանակից ճանապարհներին![]() 19 մայիսի 2021 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՀՀ և ԼՂ այցելելուց, ինչպես նաև զգույշ լինել Ադրբեջանին սահմանակից ճանապարհներին։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է Պետական դեպարտամենտի կայքում։ ԱՄՆ Պետդեպի զգուշացման մեջ որպես հիմնավորում նշվում է, որ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսով վարակների բարձր մակարդակ, ուստի ՀՀ համար սահմանվել է վտանգի 4-րդ աստիճան։ Արցախ և հարակից շրջաններ խորհուրդ է տրվում չմեկնել վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Զգուշացվում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ևս շարունակում են միջադեպեր գրանցվել։ Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին՝ Լեռնային Ղարաբաղում և մերձակա տարածքներում։ Զգուշացվում է նաև, որ Ադրբեջանին սահմանակից ՀՀ ճանապարհների որոշ հատվածներ կարող են առանց նախազգուշացման հատել միջազգային սահմանները։ Նմանատիպ նախազգուշացում է արել նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում վերջին իրադարձություններով և ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածությամբ պայմանավորված՝ Երևանում Լեհաստանի դեսպանութունը հորդորում է ՀՀ-ում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին չմեկնել Սյունիք»,-ասվում է գրառման մեջ։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |