Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները![]() 20 մայիսի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մայիսի 19-ին ընդունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հասել են պատմական նվազագույն աստիճանի՝ վատթարանալով այնքան, որ դրանք վերաիմաստավորելու կարիք կա։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է, որ Անկարան շարունակում է հեռանալ դաշինքի արժեքներից և նորմերից։ Ըստ եվրապատգամավորների, գրանցվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իշխանության հիպերկենտրոնացում»։ Խորհրդարանականները մտահոգված են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ այդ երկրի ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտություններում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում, գրում է Deutsche Welle-ն։ Թուրքական կողմն արդեն արձագանքել է զեկույցին՝ անվանելով այն կողմնակալ։ Անկարան սխալ է համարում պնդումները երկրում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ առկա խնդիրների մասին։ Անկարան նշել է, որ անդամակցումը ԵՄ-ին Թուրքիայի ռազմավարական նպատակն է և նրա անդամակցումը օգուտ կբերի ամբողջ Եվրոպային։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2005-ին։ Զեկույցում դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը: Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |