Փաշինյան․ ՀՀ տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինվոր կա![]() 20 մայիսի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։ Ըստ Փաշինյանի, հայկական ԶՈւ քայլերը միտված են մարտավարական գործողություններով սահմանափակելու ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: «Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, առավելագույնն անել ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանցի զինծառայողները լքեն ՀՀ տարածքը», - ասել է Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է նաև, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է կատարվել և կատարվում։ Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |