ԵԽ պատգամավոր․ Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն![]() 20 մայիսի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, գրում է Արմենպրեսը։ Պատգամավորը նախ շեշտել է, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացած է, ո՞ղջ է, գերի՞ է: «Ալիևը խոսում է խաղաղությունը հարգելու մասին, ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց հետաձգման»,-եզրափակել է ԵԽ պատգամավորը: Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանում ավելի քան 200 հայ է պահվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ գերության մեջ հայտնված առնվազն 19-ը հայի, այդ թվում 4 կանանց, սպանության մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |