Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է հաստատվել![]() 21 մայիսի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։ Հակամարտության 11 օրում ավելի քան 200 մարդ է զոհվել, մեծ մասը՝ Գազայի հատվածում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հրադադար հաստատելու որոշում է կայացրել և նշել է, որ Իսրայելը մեծ նվաճումներ է գրանցել 11 օրվա ընթացքում, գրում է BBC-ն։ «Ողջունում եմ կրակի դադարեցումը Գազայի և Իսրայելի միջև 11 օրյա մարտական գործողություններից հետո և կոչ եմ անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և շնորհակալություն հայտնել նրան հրադադարի մասին որոշման համար։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կաշխատի ՄԱԿ հետ Գազայի հատվածին շտապ հումանիտար օգնություն հասցնելու հարցում։ Սրացումը Իսրայելում սկսվեց մայիսի 10-ին։ Ըստ պաղեստինյան կողմի, Գազայի հատվածում առնվազն 232 խաղաղ բնակիչ է զոհվել, որից մոտ 100-ը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելը պնդում է, որ զոհվածներից առնվազն 150-ը եղել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններ։ Իսրայելում հրթիռակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |