Ծառուկյանը՝ Պետդումայում․ Հայ-ռուսական բազմակողմ գործակցությունն այլընտրանք չունի![]() 21 մայիսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական դումայում հանդիպում է ունեցել պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ: Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: «ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը: Ծառուկյանն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը անվտանգային միջավայրի բարելավման գործում: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |