Զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

Զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

PanARMENIAN.Net - Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարական մեկ ջոկատով որոնումները մայիսի 24-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---