Երեւանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել13 մարտի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին ձերբակալում էին, երբ նրա տունը շրջապատված էր ԿՀՎ աշխատակիցներով, իսկ վերջին մի քանի տարիների նրա աշխատանքները դատապարտված էին ոչնչացման, երիտասարդ նկարչուհի Ռեգինա Ղազարյանին հաջողվեց փրկել եւ պահպանել բանաստեղծի շատ ձեռագրեր: Մարտի 13-ին` Չարենցի 112-ամյակի օրը, հուշատախտակ բացվեց այն տան պատին, որտեղ Ռեգինա Ղազարյանը ապրել է իր կյանքի երկրորդ կեսը:Իր հուշերում Ռեգինան գրում էր, որ ով էլ լիներ իր փոխարեն, ցանկացած այլ հայ կփորձեր փրկել Չարենցի ձեռագրերը: Ռեգինա Ղազարյանի բարեկամ Կարինե Հորասանյանի խոսքով, հայտնի է, որ Չարենցը ներքնազգեստին գրված գաղտնի գրության օգնությամբ իր կնոջը` Իզաբելլային, խնդրել էր իր ախատանքների փրկությունը վստահել Ռեգինային: Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-37 թթ. Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում` Ռեքվիեմ Կոմիտասին, Անանուն, Աշնանային երգեր, Նավզիկե եւ շատ այլ գործեր: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով, հողի տակ երկար ժամանակ թաղված լինելով, ձեռագրերի 25% անվերադարձ կորսվել են եւ մինչ օրս թանգարանում պահվում են պարկեր, որոնք լցված են այն փոշով, որին վերածվել են ձեռագրերը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |