Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում![]() 26 մայիսի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն մայիսի 25-ի երեկոյան հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |