Զարիֆը՝ ՀՀ ու Ադրբեջան այցի մասին․ Պետք է հարգել տարածքային ամբողջականությունը![]() 27 մայիսի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Ադրբեջան և Հայաստան կատարած այցին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՀՀ-ում և Ադրբեջանում սահմանային իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների շուրջ բուռն քննարկումներ են եղել։ «Իրանը մշտապես պնդում է, որ հարկավոր է հարգել տարածքային ամբողջականությունը։ Մենք ողջունում ենք երկու կողմի ղեկավարների պատրաստակամությունը՝ հասնելու արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածության։ Կան հսկայական հնարավորություններ տարածաշրջանային գործակցության համար»,- գրել է նա։ Զարիֆն աշխատանքային այցով մայիսի 25-ին այցելել էր Ադրբեջան, իսկ 26-ին՝ Հայաստան։ Նա հանդիպումներ է ունեցել երկու երկրի ղեկավարության հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |