ԱՄՀ-ի կայունացման վարկի առաջին մասը Հայաստան կհասնի այս շաբաթ13 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ծրագիրը, որն ուղղված է համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Հայաստանի ջանքերի աջակցությանը, արժութային ու ֆինանսական համակարգի հանդեպ վտահության վերականգնմանն ու բնակչության աղքատ շերտերի պաշտպանությանը: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով Երեւանի Պետական համալրսանի տնտեսագիտական բաժնի ուսանողների առջեւ, հաղորդել է ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, ըստ այդ ծրագրի ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2009 թվականի մարտի 6-ին հաստատեց 28 ամիս ժամկետով Հայաստանին 540 մլն դոլարի հատկացման վերաբերյալ որոշումը: Ինչպես հաղորդել է Օմեսը, 240 մլն դոլարը կտրամադրվի այս շաբաթ, իսկ մնացած 300 մլն դոլարը` 8 եռամսյակների ընթացքում: Ըստ այդ ծրագրի, առաջին 270 մլն դոլարը Հայաստանը պետք է վճարի 1,56 տոկոս դրույքով, երկրորդ 135 մլն դոլարը` 2,56 տոկոսով, 135 մլն դոլար կազմող երրորդ մասը` 3,56 տոկոսով: Միջոցները տրամադրվում են հինգ տարի ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով: Իր կողմից Հայաստանի կառավարությունը պատրատակամություն է հայտնել կատարել ԱՄՀ ծրագրի պայմանները` վերադառնալ ազգային արժույթի լողացող փոխարժեքին, նպաստել ֆինանսական հատվածի կայունացմանը, հասցնել բյուջեի ճեղքվածքը 3 տոսկոսի, ինչը կնպաստի սոցիալական ծախսերի կատարմանն ու մասնավոր ներդրումներին, ինչպես նաեւ շարունակել բարեփոխումները մաքսային վարչարարության ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |