Ալիև․ Ադրբեջանն ամրացնելու է իր սահմանները, վտանգի դեպքում թշնամին տեղում կոչնչացվի![]() 29 մայիսի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աղդամ այցելության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ամրացնելու է իր սահմանները և ոչ ոք չի կարող իրենց վրա ազդել։ «Որոշ հայամետ երկրներ հանդես են գալիս հայտարարություններով, թող խոսեն։ Եվրախորհրդարանը կեղծ տվյալների վրա բանաձև է ընդունել։ Ադրբեջանի ժողովուրդը չպետք է դրան ուշադրություն դարձնի։ Դրանք բոլորն անիմաստ բառեր են։ Գլխավորն այն է, որ մենք ասյտեղ ենք և հավերժ ապրելու ենք այս հողի վրա»,-ասել է նա, գրում է JamNews-ը։ Ալիևը նաև կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին։ «Այսօր հայկական կողմը չի հրաժարվում սադրիչ գործողություններից։ Եթե գոնե նվազագույն վտանգ առաջանա Ադրբեջանի պետական անվտանգության համար, թշնամին անհապաղ տեղում կոչնչացվի»,-ասել է նա։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |