ԱՄՆ հատուկ ծառայությունները նախապատրաստում են Բարակ Օբամայի այցը Թուրքիա13 մարտի 2009 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլ է ժամանել ԱՄՆ անվտանգության ծառայության ջոկատը` հաջորդ ամսում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երկօրյա այցը Թուրքիա նախապատրաստելու համար: Թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին ամերիկյան գործակալները կստուգեն Ստամբուլում Օբամայի շարժման ճանապարհները եւ այն վայրերը, որտեղ նա այցելելու է եւ կանգ է առնելու: Նույնանման գործողություններ են ձեռնարկվելու նաեւ երկրի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anatolian News Agency-ն:Բարակ Օբաման Թուրքիա կայցելի ապրիլի 6-7-ին: Առաջին օրը նա բանակցություններ կվարի Անկարայում, իսկ այնուհետեւ կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային գագաթաժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |