Հայաստանում նշում են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը13 մարտի 2009 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստանում նշում են հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը: Այդ առիթով Չարենցին նվիրված հուշարձանի մոտ պսակ դնելու եւ գրողի բանաստեղծություններն ասմունքելու միջոցառում տեղի ունեցավ:«Չարենցի հանճարը արդիական է բոլոր ժամանակներում: Չարենցի պոեզիան ընդունակ է հավասարակշռելու մարդու հոգեկան վիճակը: Ժողովրդի հանճարը ինքնին ժողովրդի դեմքն է, ուստի հատկապես երիտասարդությանն անհրաժեշտ է ավելի հաճախ դիմել իր ժողովրդի` Չարենցի պես հանճարների գործերին»,- ասել է բանաստեղծի թոռ Արմեն Չարենցը: Եղիշե Չարենցը, իսկական անունը` Սողոմոնյան Եղիշե Աբգարովիչ, ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում, մանր առեւտրականի ընտանիքում: 1915թ. ապագա հայ մեծ գրողը կամավոր գնաց ռազմաճակատ: Երեսունական թվականներին իր ակտիվ հասարակական գործունեության պատճառով Չարենցը Խորհրդային կառավարության կողմից մեղադրվեց հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի եւ ահաբեկչության մեջ եւ տնային կալանքի ենթարկվեց: Ավելի ուշ` 1937թ. վերջին, Չարենցը ձերբակալվեց եւ անհայտ պատճառներով վախճանվեց բանտի հիվանդանոցում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |