ԱԳՆ խոսնակն ու փոխնախարարը ևս թողնում են պաշտոնները![]() 31 մայիսի 2021 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հեռանում են զբաղեցրած պաշտոններից։ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 27-ին, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այլևս չի կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ: Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»,- ասվում է գրառման մեջ։ Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |