Ադրբեջանի ԱԳՆ․ Կողմ ենք սահմանազատման առաջարկին, բայց «տարածքային ամբողջականության պահպանմամբ»![]() 31 մայիսի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանազատման և սահմանագծման իրականացման վերաբերյալ, սակայն «տարածքային ամբողջականության պահպանմամբ»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև հավանություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», - ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։ Նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությունը: «Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», - ասել է նա։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |