Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան![]() 2 հունիսի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: «Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)», - ասվում է նախահագի հրամանագրում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 2019-ի հունվարին Վլադիմիր Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ։ Մեկ տարի անց՝ 2020-ի հունվարին, նա ազատվել էր պաշտոնից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |