Մխիթարյանը կմնա «Ռոմայում» 2 հունիսի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ակումբի աrաջարկած պայմաններին և երկարացրել է պայմանագիրը մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ 32-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի ամռանը, ակումբի կազմում մասնակցել է 73 հանդիպման և 23 գոլի հեղինակ դարձել։ Մխիթարյանն ասել է, որ այս երկու տարում սիրահարվել է և քաղաքին, և ակումբին՝ նաև կրքոտ երկրպագուների շնորհիվ։ «Ակումբի հավակնությունները շատ մեծ են և ես հպարտ եմ, որ կարող եմ դրանում իմ դերն ունենալ»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայմանագիրը կնքելու դեպքում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4․5 մլն եվրո և հավելյալ բոնուսներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Միլան»: Նրա «Ռոմայում» մնալը հարցականի տակ էր համարվում, քանի որ Մխիթարյանի և հաջորդ խաղաշրջանից «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնող Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ էր եղել, երբ նրանք միասին աշխատում էին «Մանչեսթեր Յունայթեդում»։ 2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։ Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |