«Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդները կսպասարկվեն նաև Ազատության 24/15-ում 2 հունիսի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Երևանում բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերության կորպորատիվ հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում Ազատության 24/15 հասցեում (Bplaza բիզնես կենտրոն)։ Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին (կորպորատիվ և մանրածախ շուկաների) ստանալ արագ և որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։ Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Ընկերության կորպորատիվ հաճախորդներից մի քանիսը։
«Ուրախ ենք մեր բիզնես հաճախորդներին առաջարկել սպասարկման առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ։ Տարիների ընթացքում մենք բարելավել են մեր բաժանորդներին, մասնավորապես` բիզնես հաճախորդներին, տրամադրվող ծառայությունների որակը և այսօր առաջարկում ենք բիզնեսի համար նախատեսված ժամանակակից և բարձրորակ ծառայությունների լայն ընտրանի։ Վստահաբար, նոր վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի դյուրին կդարձնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նոր հասցեում կգործի նաև «Ռոստելեկոմի» մանրածախ ուղղության հաճախորդների համար նախատեսված վաճառքի և սպասարկման սրահ, որտեղ ընկերության հաճախորդները կարող են բաճանորդագրվել ընկերության ծառայություններին և ստանալ սպասարկում։ Վաճառքի և սպասարկման սրահը բաց է բիզնես հաճախորդների համար՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30 - 18:00, ֆիզիկական անձանց համար՝ երկուշաբթի-կիրակի 10։00-20։00։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |