Պարզվել է, որ Արթուր Աբրահամի քաշը գերազանցում է իր մրցակից Լահուն Սայմոնի ցուցանիշը14 մարտի 2009 - 00:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ նրա մրցակից ամերիկացի Լահուն Սայմոնն այսօր մարտից առաջ կշռվել են: Աբրահամը ցույց է տվել 159,6 ֆունտ, իսկ Սայմոնը` 157,2 ֆունտ: Արդյունքում Աբրահամը 2,4 կգ-ով ծանր էր իր մրցակցից: Սակայն այդ փաստը չի կարող ազդել առաջիկա մարտի վրա, քանի որ երկուսն էլ համապատասխանում են միջին քաշային կարգին` 154-160 ֆունտ: Մարտի 14-ին, IBF վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Կիլե քաղաքում իր տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Լահուն Սայմոնի դեմ մենամարտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |