Ալիև․ Բաքուն պատրաստ է բանակցել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ, բայց Երևանը դեռ չի արձագանքել![]() 3 հունիսի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Եվրախորհրդանի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԵԽ-ն որպես վստահության միջոց պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին: Միշելը նաև կոչ է արել կողմերին գործակցել պահվող անձանց, ականազերծման և այլ հումանիտար հարցերում, գրում է Moscow-baku.ru-ն։ Միշելը նաև հորդորել է կառուցողական միջավայրում սկսել բանակցությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելգիայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |