ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա և 5 մահ![]() 3 հունիսի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,978 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4448 դեպք կա, այլ պատճառով՝ 1086։ Ապաքինվել է ևս 235 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,813 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3631: Հունիսի 2-ին կատարվել է 2856 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,093,012 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |