ՀԱՊԿ-ը ՀՀ-ում «Ամպրոպ» հատուկ զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ-ը ՀՀ-ում «Ամպրոպ» հատուկ զորավարժություն կանցկացնի

PanARMENIAN.Net - «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունն այս անգամ կանցկացվի Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նա տեղեկացրել է, որ զորավարժությունը կանցկացվի 2 փուլով՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, հատուկ վարժեցրած որոնողական շների կիրառմամբ։

Հունիսի 1-3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ զորավարժության նախապատրաստման վերաբերյալ, որը նախատեսում է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում, գրում է Interfax-ը։

« Ամպրոպ» հատուկ զորավարժությունները սովորաբար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին են նվիրված:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---