Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարակել, որոնց միջոցով հարազատները կարող են ճանաչել գերեվարվածներին![]() 4 հունիսի 2021 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Գերեվարված անձանց հարցերով զբաղվող իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում հարազատները կարող են ճանաչել գերեվարվածներին։ Նշվում է, որ նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: «Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ: Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում»,-ասվում է գրառման մեջ:
Հրապարակվել են նաև հեռախոսահամարները, որոնցով կարող են դիմել գերիների հարազատները․ Սիրանուշ Սահակյան՝ + 374 94 907002, Արտակ Զեյնալյան՝ + 374 91 193526։ Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։ Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |