Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի՝ հայատյացություն քարոզող փոստային նամականիշները![]() 4 հունիսի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել հայատյացություն քարոզող Ադրբեջանի փոստային նամականիշները: Այն կայացվել է, քանի որ Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ: Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |