Կորոնավիրուսից մահացածներն այսուհետ նույնպես կդիահերձվեն

Կորոնավիրուսից մահացածներն այսուհետ նույնպես կդիահերձվեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձինք այսուհետ նույնպես կդիահերձվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո օրենսդրական փոփոխություն կատարվեց, որով այդ վարակով ախտահարված անձանց դիահերձումն արգելվեց։ Ներկայիս վերախմբագրմամբ, այդ արգելքն այլևս չի գործի։

Հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,050-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4452 դեպք կա, այլ պատճառով՝ 1088։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---