ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմակայաններ տեղակայել Վրաստանի տարածքում14 մարտի 2009 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ դիմել Վրաստանի իշխանություններին իր ռազմակայանների տեղակայման համար տարածք տրամադրելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան` մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն այն մասին, թե Վրաստանը պատրաստ է դիտարկել իր տարածքում ամերիկայն ռազմակայանների տեղակայման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն դիմի նման խնդրանքով: «Ես այսպես կմեկնաբանեի Վաշաձեի խոսքերը` նա ասել է, որ եթե Վրաստանին դիմեն իր տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման խնդրանքով, ապա Վրաստանի դիրքորոշումը դրական կլինի, սակայն մենք նման խնդրանքով Վրաստանին չենք դիմի»,-ասել է Բրայզան Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Վրաստանից միայն մեկ բանէ խնդրում` «համագործակցել անվտանգության ոլորտում եւ խորացնել ռազմավարական գործընկերությունը, ինչը նախատեսված է Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին ստորագրած խարտիայով»,-հաղորդում է Civil.ge-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |