ՀՀ-ում կորոնավիրուսի 93 նոր դեպք կա և 4 մահ![]() 5 հունիսի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,143-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4454 դեպք կա, այլ պատճառով՝ 1090։ Ապաքինվել է ևս 209 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,268 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3331: Հունիսի 4-ին կատարվել է 3216 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,099,797 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |