Կաթողիկոսն այցելել է Ամարաս. «Ծանր փորձությունը չի կարող հուսալքել»![]() 5 հունիսի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հովվապետական այցով Արցախում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք, որտեղ նրան դիմավորել են մոտակա համայնքների բնակիչներ և զինծառայողներ։ Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի ժողովրդի համար։ Սբ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք է կատարվել։ Վերջում Նորին սրբությունն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա ժողովրդին։ «․․․Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։․․․ Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», - ընդգծել է Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։ Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին և համայն հայ ժողովրդին նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։ Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել Սբ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացել Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։ Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվել է դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է ունեցել համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |