Ալեքսանդր Եսայանը՝ Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսի հիմնական զեկուցողներից 8 հունիսի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին՝ ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով: Ելնելով սեփական փորձից՝ Եսայանը պատմել է, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվել իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում: Լինելով ԱՏՁՄ նախագահ` Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած WCIT Yerevan 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր: Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցել է 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուր: Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |