Բաքվում սկսվել է լիբանանահայ գերի Էուլջեկչյանի դատը 8 հունիսի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Բաքվում մեկնարկել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի գործով նախնական դատավարությունը։ Էուլջեկչյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել հրադադարից հետո Շուշի մեկնելիս՝ Բերձորում։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։ Դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննությունը վարում էր Ադրբեջանի ԱԱԾ-ն։ Նախաքննությունն ավարտվել է մայիսին և գործը փոխանցվել է դատարան։ Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցվածը նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վիգեն Էուլջեկչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է իր դստերն ու մորը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի միջոցով։ Նա ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել թիկունքի շրջանում սուր ցավերի պատճառով։ Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |