Քոչարյան․ Վաճառելով Որոտանի ՀԷԿ-երի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից 8 հունիսի 2021 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին հարցին, ասել է, որ ճիշտ չի համարում դրա վաճառքը և ժամանակին խոսել է այդ մասին։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը եղել է կայուն, անփոփոխ։ Նա նշել է, որ Որոտանի կասկադն իր կառավարման տարիներին հատուկ հանվել էր սեփականաշնորհման ցուցակից, քանի որ կանոնակարգող դեր էր կատարում։ «Վաճառելով Որոտանի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից»,-ասել է Քոչարյանը։ Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադը վաճառվել է 2015-ին ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |