Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր![]() 8 հունիսի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այդ մասին ասվում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում: Օրբելյանի առաջին բեմադրությունը կլինի «Ռիգոլետտոն», որը կցուցադրվի օգոստոսի 29-ին։ «Շատ ուրախ ենք ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում: Նա իր հետ բերում է դիրիժորության բազմամյա փորձառությունը։ Առաջիկայում նա մեզ ու մեր հանդիսատեսին շատ բարձր մակարդակի ներկայացումներ կառաջարկի»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն, գրում է Sputnik Արմենիան։ Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է ընդունել նոր պաշտոնը ստանձնելու առաջարկը: 2019-ի մարտին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։ 2020թ․ փետրվարի 11-ից նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |