Հարությունյան․ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե, ներքին բախումների հանգեցնի 9 հունիսի 2021 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը կհանգեցնի, գուցե, նաև ներքին բախումների: Նա հավելել է, որ իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել, գրում է Aysor.am-ը։ «Այդպես էլ պետք է լիներ, որովհետև գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք», - նշել է Հարությունյանը: Նա նաև ընդգծել է, որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. «Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա մտքեր է արտաբերում, անգամ դժվար է դրանք մտքեր անվանել, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Եվ ստիպված, յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով»: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |