Լավրով․ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի, բայց հիմա պետք չէ շեշտը դրա վրա դնել

Լավրով․ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի, բայց հիմա պետք չէ շեշտը դրա վրա դնել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, բայց հիմա շեշտը ոչ թե դրա վրա է հարկավոր դնել, այլ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելուն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողոում։

«Ես հասկանում եմ, որ այժմ շատերն են ասում, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Դա դեռ պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե խթանեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, նրան, որ հայերն ու ադրբեջանցիները կրկին ապրեն միասին անվտանգության և տնտեսական բարգավաճման մեջ։ Եվ այն ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, 2-3 տարուց, եթե մենք այդպիսի կյանք ապահովենք, կարգավիճակի բոլոր հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ հակամարտության կողմ հանդիսացող և հարևան երկրների մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները հաճախ պայմանավորված են էմոցիաներով։

«Կոչ ենք անում բոլոր ներգրավվածներին այնուամենայնիվ նպաստել հանդարտեցմանն ու նորմալ կյանքի հաստատմանը տեղում ապրողների համար»,-ասել է Լավրովը։

Լավրովը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման տարածքում մեծ միջադեպեր չկան, իսկ փոքրերն արագ հարթվում են։ Նա նշել է, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---