Ռիքերը Երևանում է․ Կհանդիպի կառավարության, քաղհասարակության ներկայացուցիչներին10 հունիսի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Երևանում է, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը։ «Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը>,-ասվում է գրառման մեջ։ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում։Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռիկերն ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտութնան երկարաժամկետ կարգավորման համար։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել ոչ միայն հակամարտության հանգուցալուծմանը, այլ նաև դրա հետևանքների, այդ թվում հումանիտար հարցերի, լուծմանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |