ՀՀ-ում Covid-19-ի 76 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 76 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,460-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4478 դեպք կա, այլ պատճառով՝ 1092։

Ապաքինվել է ևս 167 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,857 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 3033-ի:

Հունիսի 9-ին կատարվել է 3291 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,114,887 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---