ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը ՀՀ-ից10 հունիսի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը Հայաստանից։ Դա կարող է հանգեցնել ավելի քան 700 աշխատատեղի կրճատմանը ՀՀ-ում, ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։ Նշվում է, որ հանձնախումբը պայքարում է «Արմենալ» գործարանի գծով պատժամիջոցներ սահմանելու դեմ, որն ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողն ու արտահանողն է ՀՀ-ում։ ANCA-ն հանդես է գալիս «կասեցման մասին բալանսավորված համաձայնագրի» օգտին, որը թույլ կտա փոխշահավետ լուծել բոլոր չլուծված խնդիրները՝ խուսափելով ՀՀ տնտեսության վրա քայքայիչ ազդեցությունից։ Նշվում է, որ «Արմենալը» խոշոր հարկատու է, որ մեծ ավանդ ունի ՀՀ բյուջեի կազմավորման մեջ։ Փայլաթիթեղի ներկրումը ՀՀ-ից կազմում է ԱՄՆ ներմուծման մի փոքր մասը միայն։ Նշվում է, որ ԱՄՆ առևտրի նախարարութունը դիտարկում է ներկրման կասեցման հարցը կորոնավիրուսի պանդեմիայի, ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի Արցախում էթնիկ զտումների հետևանքով փախստականների մեծ ներհոսքի պայմաններում, ինչպես նաև ՀՀ դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում։ Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության մաս է կազմում։ Գործարանը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում էՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |