Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարական է տվել14 մարտի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Երեկ` մարտի 13-ին, կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը, որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` դադարեցնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի լիազորություններն իր դիմումի համաձայն:Այդ մասին հաղորդում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը:Հայաստանի դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, դատավորը պաշտոնավարումը դադարում է, եթե նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս): Հայաստանի նախագահի հրամանագրով Էդվարդ Մուրադյանը Վերաքննիչ դատարանի նախագահ էր նշանակվել 2007թ. նոյեմբերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |