Հունիսի 11-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը

Հունիսի 11-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ից` ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի 2-րդ փուլը:

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մինչ հայտագրման բուն գործընթացը ծնողները հնարավորություն են ունեցել իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25,000 երեխա կհաճախի առաջին դասարան:

2020-ից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---