Բայդեն․ Պուտինին կհասկացնեմ, որ «ԱՄՆ-ն վերադարձել է»![]() 11 հունիսի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է «նրան հասկացնել», որ «ԱՄՆ-ն վերադարձել է» և լի է գործելու վճռականությամբ։ Այդ մասին Բայդենը հայտարարել է Մեծ Բրիտանիայում՝ Միլդենհոլլում թագավորական ՌՕՈւ ռազմակայանում զինծառայողների և նրանց ընտանիքների առջև իր ելույթում։ «Ես մասնակցելու եմ G7-ին, հետո ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, իսկ հետո հանդիպելու եմ Պուտինի հետ։ Այդ ճանաապրահի ամեն մի հանգրվանում մենք պարզ հասկացնելու ենք, որ ԱՄՆ-ն վերադարձել է և աշխարհի ժողովրդավարությունները միասնական են՝ լուծելու այն խնդիրներն ու ամենաբարդ հարցերը, որոնք առավել կարևոր են մեր ապագայի համար»,-ասել է Բայդնեը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն լի է սեփական արժեքները պաշտպանելու, սեփական ժողովրդին ծառայելու և հզոր առաջնորդ լինելու վճռականությամբ։ Նա հավելել է նաև, որ իր երկիր չի ձգտում հակամարտել Ռուսաստանի հետ և ցանկանում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ։ Ըստ նրա, ԱՄՆ-ն և ՌԴ-ն «անհավանական պարտավորություններ» ունեն, այդ թվում ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ համաձայնագրի կատարման առումով։ «Բայց ես հստակ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ն վճռական և միանշանակ է արձագանքելու, եթե ՌԴ կառավարությունը վնասակար գործունեություն ծավալի։ Մենք արդեն ցուցադրել ենք դա»,-ասել է Բայդենը։ Բայդենի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին շվեյցարական Ժնևում։ Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանդիպումը կանցկացվի Լա Գրանժ առանձնատանը։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |