ՀՀ-ում Covid-19-ի 95 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 95 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,555-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4482 դեպք կա, այլ պատճառով՝ 1092։

Ապաքինվել է ևս 141 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,998 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 2983-ի:

Հունիսի 10-ին կատարվել է 3866 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,118,753 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---