ՀՀ նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն, հանդիպել դեսպանին![]() 11 հունիսի 2021 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ամբողջ ժողովրդին պետական տոնի առթիվ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |